Կորոնավիրուսից ոչ մի զոհ չունենք եւ հույս ունենք` չենք ունենա․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ որ կորոնավիրուսով պայմանավորված այս անորոշությունները երկրի համար բացելու են նոր հնարավորություններ: Այս մասին այսօր` մարտի 18-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետեւաբար մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, փառք Աստծո, կորոնավիրուսից ոչ մի զոհ չունենք եւ հույս ունենք` չենք ունենա: Այս ամեն ինչին մենք պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն, այլ պետք է նայենք որպես հնարավորություն` Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար, երկրում բարեկեցության նոր մակարդակ կառուցելու համար: Ես հույս ունեմ, որ սա ցինիկ չի հնչի, բայց ես հույս ունեմ, որ այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք որպես 0-ական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն իրոք եկել է»,- հավելեց նա:
Փաշինյանի կարծիքով` համաշխարհային տնտեսության մեջ այս պահին նույնպես անորոշություն է:
«Եթե մենք նայենք համաշխարհային տնտեսությանը, ամենամեծ խնդիրն անորոշությունն է, թե ինչ է լինելու 5 ամիս հետո, կամ 6 ամիս հետո, ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական իմաստով, որովհետեւ հիմա աշխարհի բորսաները կանգնած են, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչպես է սա ազդելու մարդկանց տնտեսական եւ սպառողական վարքագծի վրա: Հիմա մենք կարող ենք մի բան ասել, որ այն աշխարհը, որում մենք ապրում էինք հունվարին, այլեւս չի լինելու, աշխարհը լինելու է բոլորովին ուրիշ, բայց կա ավելի մեծ անորոշություն` ինչպիսին է լինելու սպառողի վարքագիծը»,- ասաց նա` նշելով,ո ր մոտ 2 տրիլիոն դոլարի անկում է տեղի ունենալու:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...