Հասարակություն

Արցախում արտադրվող ալկոգելը կապահովի ոչ միայն բնակչության, այլեւ բանակի կարիքները. Արայիկ Հարությունյան

Արցախում արտադրվող ալկոգելը կապահովի ոչ միայն բնակչության, այլեւ բանակի կարիքները. Արայիկ Հարությունյան
Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա: Այս մասին ֆեյսբուքի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:«Քաղաքացիների շրջանում կա…

Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա: Այս մասին ֆեյսբուքի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«Քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա: Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝ կարտադրվի: Համոզված եղեք՝ ինքան պետք է՝ կարտադրվի: Այն բավարարելու է ոչ միայն մեր բնակչությանը, այլեւ կապահովենք Բանակի համար անհրաժեշտ պաշարները: Արտադրվումեն նաեւ դիմակներ»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ Մարտունու միջադեպին:

«Դրսի, թե այլ ուժեր ծրագրավորված քաղաքականություն են իրականացնում իմ անձի դեմ, ամիսներ շարունակ խոսում են, որ չեն թողնելու, որ ես առաջադրվեմ, ասում, թե մինչև ամսի 21-ը հրաժարվելու եմ հետագա պայքարից: Նույն ուժերը վիրավորելով իմ անձը, ակնկալելով որ իմ համախոհները գնալու են ընդհարումների, ստեղծում են նման իրավիճակ: Չի ստացվելու, որովհետև մենք կողմնակից ենք համերաշխության: Բոլորին համերաշխության կոչ եմ անում: Բայց այն ուժերը, որ փորձում են պառակտել՝ դավադիր ուժեր են, և չենք թողնելու: Վերջում ասեմ, որ ժողովուրդը հաղթելու է, ժողովրդի քվեն ոչ ոք  չի կարողանալու գողանալ», ասել է Ա.Հարությունյանը:

Հիշեցնեմ, որ այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Արցախի Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում եւ խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը Մարտունի` պատճառաբանելով, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարութունյանն իր ընկերն է ու թույլ չի տալու նրա դեմ խոսել։ Միջադեպին անդրադարձել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250