«Աերոֆլոտը» չեղարկել Է Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը փոփոխություններ է կատարել մարտի 18-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ուղղությամբ նախատեսված թռիչքների չվացուցակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:
Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝ ժամը 04:55ին) չվերթները:
Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35ին) չվերթերի մասին է։
Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։
Ավելի վաղ հայտնի էր, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով դադարեցվել էր ավիահաղորդակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...