Ցերեկային կենտրոնների, բարեգործական ճաշարանների գործունեությունը դադարեցվում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում և հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:
Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից:
Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.
Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝
- Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
- Ավան համայնք – 096 00 26 50
- Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
- Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
- Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
- Վանաձոր համայնք – 096 00 29 90
- Սպիտակ համայնք – 096 00 24 90
- Ճամբարակ համայնք – 096 00 25 70
- Սիսիան համայնք – 096 00 27 80
- Տաշիր համայնք – 096 00 25 90
- Արթիկ համայնք – 096 00 24 99
- Հրազդան համայնք – 093 27 88 17
- Ալավերդու համայնք – 096 00 24 88
- Սեւան համայնք – 096 00 27 10
- Չարենցավան համայնք – 096 00 25 40
- Մասիս համայնք – 096 00 24 80
- Արտաշատ համայնք – 096 00 26 40
- Կապան համայնք – 096 00 25 60
- Գյումրի համայնք – 096 00 27 40
Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում և/կամ տնային այցելությունների տեսքով:
Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին և կազմակերպության ֆեյսբուքյան էջին։
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...