ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը:
«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին.
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով»,- ասվում է ՊՆ հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...