Փաստաբանը պատասխանատվության կենթարկվի՞ դատավորի աթոռին նստելու համար
Դատական համակարգում բուռն վրդովմունք է առաջացրել այսօր «Մարտի 1»-ի գործով դատական նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը։ Դատական նիստը տեղի չէր ունեցել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը չէր ներկայացել նիստին։ Փաստաբաններն էլ իրենց դժգոհությունն էին հայտնել, թե իրենց պատշաճ չի տեղեկացվել նիստը չկայանալու մասին և հրաժարվում էին դուրս գալ նիստերի դահլիճից։
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը նստել էր դատավոր Դանիբեկյանի աթոռին, Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը զբաղեցրել էր դատախազի տեղը, իսկ Քոչարյանի մյուս փաստաբան Հայկ Ալումյանը ձեռքով հարվածում էր սեղանին։ Այս մասին գրում է ArmDaily.am -ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով այդ դեպքով ծառայողական քննություն է իրականացվելու, և չի բացառվում, որ դատական կարգադրիչները պատասխանատվության ենթարկվեն՝ դատավորի սեղանին փատաբանին մոտ թողնելու համար։
Ավելին, չի բացառվում, որ այս հարցով դատական համակարգը դիմի Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության կանչելու համար։
Նշենք, որ նիստից հետո փաստաբանները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ նիստը չկայանալու մասին իրենց տեղեկացրել են հեռախոսով, սակայն իրենք դա պատշաճ ծանուցման ձև չեն համարել։
Նշենք նաև, որ տեղեկություններ կան, որ դատավոր Դանիբեկյանը ծանր վիրահատության է ենթարկվել և այժմ ապաքինման փուլում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...