Ի՞նչ կանոններ պետք է պահել Արտակարգ դրության շրջանում. ներկայացնում է փոխնախարարը
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ խոսել է Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
«Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների: Արգելվում է նաև հավաքների և գործադուլների իրականացումը: Արգելք կա նաև զորամասերում հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ստանալը և ուղարկելը: Նույն սահմանափակումը գործում է նաև քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում նաև տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի»,- ասել է փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...