Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալական նամակ ու քաղցրավենիք է ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին՝ երախտագիտություն հայտնելով նրանց աշխատանքի համար: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էԱննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Տիկին Հակոբյանը հետևում է այս օրերին բժիշկների կատարած ահռելի աշխատանքին: Նամակ ու քաղցրավենիք ուղարկելը մի փոքր ժեստ է, որով Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական, այնպես էլ մյուս բուժհաստատությունների:
Նրանք գտնվում են առաջին գծում, ցուցաբերում են բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում են համաճարակի դեմ: Տիկին Հակոբյանն իր շնորհակալությունն է հայտնել, մաղթել քաջառողջություն և նշել, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները»,- ասել է Հասմիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...