Վարչապետը հորդորում է «խուճապային» գնումներ չիրականացնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «խուճապային» գնումներ չիրականացնել՝ մթերքի և այլ ապրանքների գնաճը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ մթերային խանութներում և դեղատներում առկա գնաճի մասին հարցին։
«Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մարտի 8-ի համեմատ, մարտի 15-ին մթերային խանութներում 20 տոկոսով գրանցվել էր առևտրի աճ։ ՀՀ վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց, որ չնայած առևտրի աճ կա, սակայն խանութների ցուցափեղկերում ապրանքի պակաս չկա։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...