Ucom-ը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի
Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի՝ գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին: Այս մասին տեղեկացնում է «Յուքոմ» ընկերության լրատվական ծառայությունը։
Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված
- Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ
- Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ
- Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են
- Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։
«Հիշեցնում ենք որ բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝
- ծառայությունների և սարքավորումների ձեռբերում՝ https://shop.ucom.am/
- ծառայությունների վճարում՝ https://www.ucom.am/pay
Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։
Հիշեցնում ենք որ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։
Կարևորելով մեր բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին, հայտնում ենք, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։
Հետևեք Առողջապահության նախարարության հորդորներին և առողջ եղեք։
Ստորև ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...