ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է կառավարության նիստը․ օրակարգում արտակարգ դրություն հայտարարելու հարցն է
Հայաստանի կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում արտակարգ դրություն հայտարարելու հարցն է:
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել էր, որ կառավարության արտահերթ նիստում կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
«Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ այսօրվա մեր քննարկման ընդհանուր տրամաբանությունը, կարծես թե, այդպիսին էր, որ մենք այդ որոշումը կայացնենք: Կառավարության նիստում մանրամասն խոսակցություն տեղի կունենա, շատ մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունքի ուժով ԱԺ նիստ կհրավիրվի, որտեղ պատգամավորների հարցերին կպատասխանենք: Հնարավորություն կունենաք արձագանքել նաեւ քննադատություններին»,-ընդգծել է նա՝ հավելելով. «Արտակարգ դրության որոշումը, ըստ ամենայնի կկայացնենք, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Փակ են Էջմիածնի ելքերն ու մուտքերը. քաղաքացի
Ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է, որ այս րոպեներին փակ են Էջմիածին քաղաքի մուտքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ. Իրավիճակը՝ Էջմիածնի ճանապարհներին. ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը
Այսօր չեն սպասարկվում «Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության կողմից իրականացվող Էջմիածնից Երևան, Մասիս, Աշտարակ և Էջմիածնի հարակից...
ՈՒՂԻՂ. Ունենք 700 մեկուսացված անձ․ Փաշինյանն ուղիղ եթերում է
Ունենք 700 մեկուսացված անձ․ Փաշինյանն ուղիղ եթերում է: