«Գոլդեն Փելիս»-ում մեկուսացված քաղաքացիները նամակ-ուղերձ են գրել
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված մեր համաքաղաքացիներից ստացել է նամակ, որը խնդրել են ուղերձի տեսքով տարածել իրենց անունից: Նամակը հետևյալն է.
«Հարգելի՛ հայրենակիցներ…
Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ…մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար…Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ…Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում…
Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «Գոլդեն Փելիս»-ում…Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։
Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում պետության հովանավորություն, հոգատարություն, աջակցություն….
Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները…Տեսնելով այս ամենը՝ մեզ մնում է միայն ասել
Շնորհակալություն բուժանձնակազմին…
Շնորհակալություն սպասարկող անձնակազմին…
Շնորհակալություն ոստիկաններին….
Շնորհակալություն Կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ…
Շնորհակալությունմեր պետությանը` մեզ սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար…Վստահ ենք, այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու ենք, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած…»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...