Եզակի վիրահատություն ՀՀ-ում․ 1 տարեկան երեխային լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը
Հայաստանում չորրորդ անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում․ պացիենտը 1 տարեկան երեխա է, ում իր լյարդի մի հատված է նվիրաբերել նրա մայրը։ Այս մասին հայտնում է med.news.am-ը:
Հայտնի է, որ երեխայի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում ախտորոշվել է առաջին անգամ:
Վիրահատությունը կատարվել է «Արաբկիր» ԲՀ-ում, ուր մարտի 12-ին եկել է մասնագետ-գործընկերների թիմ` Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` կենտրոնի տնօրեն, Բելոռուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:
12 ժամ տեւած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը եւ լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:
Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...