Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. վարչապետը մանրամասներ է հայտնում
Որոշել եմ խրախուսական որեւէ պատվոգրով անպայման պետք է պարգեւատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, որը ըստ էության, իր բարձր գիտակցությամբ, շատ լուրջ ծառայություն մատուցեց եւ օգնեց, որ վարակը շատ չտարածվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:
Էջմիածնում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ, շնորհակալություն հայտնեց նրանց համագործակցության համար, շեշտեց՝ փաստը, որ նրանք ջերմություն ունեն, դեռ ոչինչ չի նշանակում:
«Այս պահին ավելի քան 300 քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տեղի շուրջ քննարկումներ են, առայժմ մեկուսացման քաղաքականություն է իրականացվում»,- ասաց նա:
Այս պահին կորոնավիրուսի հաստատված 30 դեպքից 19-ը, ըստ վարչապետի, Էջմիածնի դեպքի հետ են փոխկապակցված, 10 հոգուց 3-ը «Գոլդեն Փելես»-ից են, այսինքն՝ առաջին պացիենտի կինն ու մեկուսացված 2 անձինք են, իսկ մնացած 7-ից 3-ն արտադրական ձեռնարկությունից են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...