Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում նախատեսված հանդիպումը
Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ և իրազեկել, որ, իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը: «Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Ա. Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...