ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին հայհոյած երիտասարդը ներողություն խնդրեց նրանից
«Հեղափոխության պահապաններ» անվանումով խումբը տեսանյութ է տարածել, թե ինչպես են «Այո»-ի բուկլետը պատռած և վարչապետի վրա նետած աղջկա հետ հեռախոսով խոսող տղամարդու հետ խոսում և տղամարդը ներողություն է խնդրում վարչապետին հայհոյելու համար։
Հայկ Ստեփանյան անունով «Հեղափոխության պահապան» օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «էն տավարի ձանյագրությունը, որտեղ «машок»֊ի հետ խոսելիս Վարչապետին հայհոյանք է ասում, հերիք ա գցեք, ժողովո՛ւրդ ջան, խոստանում եմ՝ վաղը ինքը կա՛մ ներողություն է խնդրելու, կա՛մ պատժվելու է։
Հավանաբար առաջին տարբերակը... Էդ ամենը կլինի մեր մոտ եթերում...
«Հեղափոխության Պահապանները» իրենց սկզբունքներին չեն դավաճանում․ ասել ենք՝ օրենքով, ուրեմն՝ օրենքով։
Վարչապետին վիրավորողին, ում երեկ հանդիպեցինք մենք, ներողություն խնդրեց իր սեփական կամքով։ Նա մեր կողմից բռնության չի ենթարկվել, հայհոյանք չի տրվել նրան։ Մենք պարզապես խոսել ենք և իր համաձայնությամբ եկել ենք եզրակացության, որ նա պետք է ներողություն խնդրի առանց տեսախցիկում դեմքը ցույց տալու պայմանով, որը մենք պահպանել ենք։ Կրկնում եմ՝ դա իր կամքն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ Էջմիածնում. կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է մեծ խնջույքի
Auroranews-ը էջմիածնեցիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին: «Բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...
ՈՒՂԻՂ. Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Փաշինյանը Դենդրոպարկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտ...