Սպանվել է Դինքի սպանության պահին տարածքում գտնված հետախույզը
Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված և հետո ազատ արձակված թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ սպանված է հայտնաբերվել, հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ենթարկվել է զինված հարձակման։ Զինված հարձակում իրականացնողները արագ կերպով փախուստի են դիմել, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերն ու շտապ օգնության ծառայությունը։
Նրանք հայտնաբերել են արդեն թոշակի անցած թուրք հետախույզին ամբողջովին արնաշաղախ վիճակում։
Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, ովքեր Հրանտ Դինքի տան և նրան պատկանող «Բեյազ ադամ» գրախանութի մոտ հետևում էին Դինքին և ֆիքսում նրա տեղաշարժերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...