Ոստիկաններն անընդհատ շրջելու են Էջմիածնում․ Դիանա Գասպարյան
«Ես արգելել եմ քաղաքացիներին օգտվել քաղաքապետարանի մուտքում գտնվող հեռախոսից, որով քաղաքացիները կապվում են տարբեր բաժինների հետ։ Քաղաքապետարանում ևս ախտահանիչ միջոցառումներ են կազմակերպվում»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կպահպանվեն բոլոր սանիտարահիգենիկ նորմերը և սովորականի պես ընդունելություն կլինի։
Քաղաքապետն ասաց, որ անընդհատ կապի մեջ է Առողջապահության և ԿԳՄՍ Նախարարի և ոստիկանության հետ։
«Ոստիկանները անընդհատ շրջելու են, որպեսզի ինքնամեկուսացման ենթակա անձիք պահպանեն այդ ռեժիմը և չշփվեն որևէ մեկի հետ։ Հորդորում եմ լինել սթափ, ադեկվատ։Վստահեցնում եմ, որ համացանցում գույները խտացված են»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...