Ինչ է կատարվում կարագի ապրանքային շուկայում․ «Հայաստանի Հանրապետություն»
«2018 թ. Հայաստան է ներմուծվել 3 986 տոննա կարագ՝ 41 տնտեսվարողի կողմից («Ալեքս հոլդինգ» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ները որպես մեկ տնտեսվարող են համարվել): 2019թ. հունվարից հոկտեմբեր 36 տնտեսվարող Հայաստան է ներմուծել 2 727 տոննա կարագ: 2019 թ. հունվարից հոկտեմբեր Հայաստան է ներմուծվել 9 տոկոսով ավելի քիչ կարագ, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում՝ 1 կգ միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ: Կարագի ներմուծման կառուցվածքում 2018 թ. տվյալներով առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող 3 ընկերության մասնաբաժինների գումարը կազմել է 68 տոկոս: 2018 եւ 2019 թթ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածներում կարագի ներմուծման կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող 3 ընկերության ընդհանուր մասնաբաժինը նույնն է եղել՝ 66 տոկոս:
Ի դեպ, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թ. որոշմամբ հաստատված «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի` «սերուցքային կարագը» բնութագրվում է որպես կովի կաթից պատրաստված կարագ, որում ճարպի զանգվածային բաժինը կազմում է ոչ պակաս, քան 50 տոկոս: Նույն տեխնիկական կանոնակարգով «սերուցքաբուսական սփրեդը» կաթ պարունակող արտադրանք է՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ էմուլսիոն ճարպի հիմքով, որում ընդհանուր ճարպի զանգվածային բաժինը կազմում է 39-95 տոկոս, եւ կաթնային ճարպի զանգվածային մասը ճարպային փուլի բաղադրության մեջ 50-95 տոկոս է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեեւ մարգարինն ու սփրեդը համարվում են ճարպայուղային արտադրանք, այնուամենայնիվ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի շուկային զուգահեռ ուսումնասիրել է նաեւ այս ապրանքների շրջանառության ոլորտներում գործող իրավական ակտերով սահմանվող պահանջները…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: