Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։
Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Արդեն այսօր Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամսով։
Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ–ում Իրա...
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը կմասնակցեն Մետաքսի ճանապարհի չորրորդ միջազգային համաժողո...
Պուտինը հայհոյո՞ւմ է․ մանրամասնում է Պեսկովը
«Կարող եմ միայն ասել, որ ինչպես յուրաքանչյուր նորմալ տղամարդը, նա, իհարկե, կարող է այս կամ այն մարդուն կամ գործընթացին ի...
Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում, տղաներ. Լավրովին զայրացրել է ադրբեջանցի օպերատորների պահվածքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիմանը խոսքն ընդհատել է՝ դիտողութ...