Արամ Վարդանյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

 

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

 

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով

 

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը:

 

 

Քաղաքականություն