Ընդդիմադիր պատգամավորը նախաձեռնել է լուծել կուրթանեցի Մեխակի տան հարցը
Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին են այցելել նաև ընդդիմադիրները և տուն հատկացնելու պատրաստակամություն հայտնել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մեխակը, որին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն՝ իրեն է դիմում։
Մեխակը նշեց՝ նման առաջարկով հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Լրատվականի հետ զրույցում Արմեն Եղիազարյանն ասաց, որ ծանոթանալով խնդրին՝ իրենց համախոհները, կուսակցության համակիրները, այլ գործարարներ առաջարկել են լուծել տղայի տան հարցը։
«Այդ նպատակով ես երեկ խոսեցի համայնքի ղեկավարի հետ, ճշտեցի՝ արդյոք գյուղում կան չբնակեցված տներ, որոնք հնարավոր է գնել։ Պարզվեց՝ 5000-7000 դոլարի սահմանում կան տներ։ Եկանք, ընտանիքի հետ զրուցեցինք, ներկայացրինք մեր առաջարկը։ Իմ հանդիպումից հետո, իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը եղավ այստեղ, որը, նույնպես, նման առաջարկով հանդես եկավ։ Ամենայն հավանականությամբ՝ խնդիրը կլուծվի։ Մի քանի հոգի կան, որոնք պատրաստ են ձեռք մեկնել, մենք ևս պատրաստ ենք միանալ, որպեսզի համատեղ ջանքերով փորձենք մեկ օր շուտ լուծել հարցը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...