Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում է. դռնփակ նիստ է անցկացվում
Ազգային ժողովում այս պահին դռնփակ նիստ է ընթանում: Այստեղ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 24News-ի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահն այստեղ է հրավիրվել Ընտրական օերնսգրքի փոփոխությունների համար ձևավորված աշխատանքային խմբի հրավերով:
«Քննարկումը որևէ կապ չունի առաջիկա հանրաքվեի հետ: Քննարկվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր, մասնավորապես՝ համեմատաբար փոքր համայնքներում նույնպես համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցը»,- հայտնում է լրատվամիջոցը:
Հայտնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության՝ բացի Երևան, Վանաձոր ու Գյումրի քաղաքները, համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրողներ ունեն:
Բացի աշխատանքային խմբի ներկայացուցիչ-պատգամավորները և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քննարկմանը ներկա են նաև հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք, կարելի է ասել, մտահոգված են ՏԻՄ ընտրություններում վերոնշյալ դրույթի մասով փոփոխություն մտցնելու հարցով: «ՀԿ-ները դեմ են, որ ընտրություններին բացառապես կուսակցությունները ներկայացաված լինեն: Ասում են՝ այնպես լինի, որ ՀԿ-ները նույնպես, որպես միավոր, կարողանան մասնակցել ընտրությւուններին: Ասել է թե՝ կուսակցությունների նման իրենք էլ ցուցակ ներկայացնելու հնարավորություն ունենան»,- նշել է զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...