«Մենք անկարող ենք այլևս լռել». բաց նամակ նախարարին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Կոնստանտին Օրբելյանին
Մեծարգո Արայիկ Հարությունյան, մենք անկարող ենք այլևս լռել, քանի որ թատրոնը, ստեղծագործական ոգին և մեզ` որպես արտիստ, թաղում են վախի և լարվածության ճահճում: Թատրոնի առօրյա կյանքը վերածվել է մղձավանջային ներկայացման, որի վարագույրը բացվեց, երբ դատարանը Կոնստանտին Օրբելյանի հայցը բավարարեց: Պարոն նախարար, շատ ենք ուզում հավատալ, որ Օպերայի և բալետի թատրոնում ներկայումս տիրող` Կ. Օրբելյանի կողմից կառավարվող քաոսի հանդեպ Ձեր արձագանքի բացակայությունն անտեղյակության, այլ ոչ անտարբերության արդյունք է և, որ այս նամակի միջոցով կկարողանանք հեղափոխության հայացքն ուղղել դեպի Ա. Սպենդարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Հարկ ենք համարում նշել, որ այս հակամշակութային մթնոլորտը սկսեց է՛լ ավելի շիկանալ, Կ. Օրբելյանի կողմից արտահերթ ատեստավորման լսումների նշանակման (13-14 մարտ 2020թ.) կամայական և իրավականորեն չհիմնավորված որոշում կայացնելու պահից, քանի որ, ըստ թատրոնում մեծ տարածում գտած կարծիքի, այս ատեստավորման լսումների արդյունքը լինելու է Կ. Օրբելյանին աջակցող և իր գործելաոճի հանդեպ լոյալ դիրքորոշում ունեցող շրջանակին պարգևատրելու ծիսակատարությունը: Նշենք նաև, որ վերջին շրջանում ստեղծվում են նոր հաստիքներ, որոնց գործառույթները, ստեղծման իրավական ընթացակարգերը ևս, անորոշ և խորապես կասկածելի են: Պարոն նախարար, ձգտելով լինել հնարավորինս արդարացի, հարկ է նշել, որ այս իրադրության համար միայն Կ. Օրբելյանին չէ, որ «պարտական» ենք, սակայն այն, որ նա իրեն դրսևորում է որպես անցյալի բոլոր արատավոր դրսևորումների լիարժեք իրավահաջորդն ու արմատավորողը, փաստ է: Ակնհայտ է, որ խորամանկորեն է ընտրված նաև ատեստավորման լսումների ժամանակահատվածը. Օրբելյանն իր նպատակների ծածուկ իրագործման համար ընտրել է այդ ժամանակահատվածը, քանի որ ամբողջ հասարակության ուշադրությանը սևեռված է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ուղղությամբ:
Եվ վերջում. խնդրում ենք հաշվի առնել, որ Ձեզ դիմելու այս անանուն միջոցին ենք դիմել գեստապոյական գործելաոճով ներդրված ճնշող վերահսկողության մեխանիզմների պատճառով:
Հարգանքով` Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ մեներգիչներ
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...