Դատախազությունից հայտնեցին, որ Ֆբ օգտատիրոջ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. Բաբայան
Դատախազությունից հայտնեցին, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեջ առկա տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Դատախազությունից հայտնեցին, որ այս տեղեկությունը ստուգվել է եւ պարզվել, որ իրականությանը չի համապատասխանում:
Այս քաղաքացին, փաստորեն, ստել էր»,- գրել է Բաբայանը։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերը գրել էր, թե «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչները թոշակառուներին 5000-ական դրամներ են առաջարկում։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել նշելով ՀՀ գլխավոր դատախազությանը տվյալ հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերեւույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...