Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանեցի երիտասարդ
Խոսելով վարչապետի արձագանքի մասին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեխակն ասել է, որ դրանից իրեն վատ է զգացել։
«Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձանից ներողություն խնդրեր»,- նշել է կուրթանեցի տղան՝ նշելով, որ այս պահին իրենց տուն է այցելել ԱԺ պատգամավոր, վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը։
Կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանն ասաց, որ այն օրը վարչապետի արձագանքից անակնկալի է եկել, չէր սպասում նման վերաբերմունքի, դրա համար էլ չկարողացավ լիարժեք ներկայացնել իրավիճակը։
«Սխալը ես էի, պապանձվեցի, ամաչեցի, չկարողացա խոսել։ Ֆեյսբուքներում ինչ ասես՝ գրում են իմ հասցեին, ասում են՝ «այ բոմժ», բայց չեն հասկացել, թե ես ինչ էի ուզում ասել։ Երբ վարչապետը սկսեց ջղայնանալ, ես էլ ձայն չհանեցի, այդ պահին վիրավորվեցի, բայց դե վիրավորվեմ-չվիրավորվեմ, միևնույն է՝ բան չի փոխվելու»,- ասաց Մեխակը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Լոռու մարզ այցի ժամանակ Կուրթանի 34–ամյա բնակիչ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան հարցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել։
Նշենք, որ վարչապետն այսօր ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից և ՀՀ բոլոր քաղաքացիներից։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...