Ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց է. Փաշինյանը պարզաբանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Քաջարանում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ ուղղաթիռով Մեղրի մեկնելուն։
«Այսօր թարմ թեմա կա, որ Երևանից ուղղաթիռով եմ եկել Ագարակ, օրենքի խախտում են գտել, թե պետական տրանսպորտային միջոցով եկել է քարոզարշավի։ Նրանց, ովքեր չեն նկատել, խնդրում եմ բացեք, Մեղիրիից էստեղ եմ եկել պետական մեքենայով։ Ինչու եմ եկել պետական մեքենայով, որովհետև չեմ կարա չգամ ժողովուրդ ջան, որովհետև էդ ոչիստների(բայց ինչ լավ անուն ա չէ՞, էս քաղաքական պրոցեսներում էդ իմպրովիզներն ամենալավ բաներն են)ընդունած օրենքների համաձայն վարչապետը համարվում է հատուկ պաշտպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։Հիմա, եթե ես նույնիսկ էստեղից փախնեմ, էս ժողովուրդը վազելու են իմ հետևից, որ բռնեն։ Եվ մի անգամ ըտենց դեպք եղել ա, ընտանիքով փախել ենք և իրենք տագնապ էին հայտարարել ու մեզ էին փնտրում։Իսկ օրենքն ասում է նաև, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա չի տարածվում օրենքի այն սահմանափակումները, որ պետական միջոցները չի կարոլի ծառայեցնել սեփական միջոցների վրա։ երբ գրում են, որ ուղղաթիռով գնաց այսինչ տեղը, ուզում են ցույց տան, որ վարչապետ եմ դարձել ու ճոխությունների սիրահար եմ։ Ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց է»,-ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ