Ծաղկաձորի քաղաքապետը «Գոլդեն փելես»-ի շենք չի մտել. նա մեկնաբանում է մարզպետի հայտարարությունը
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը մեկնաբանել է իր՝ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին մարտի 8-ի առիթով ծաղիկներ նվիրելու մասին Կոտայքի մարզպետի հայտարարությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հարությունյանը նշեց, որ ինքն անձամբ չի մտել շենք:
«Ես վարդերի փնջերը փոխանցել եմ հատուկ աշխատակիցներին, չեմ բարձրացել վերև, քանի որ ուժեղ հսկողություն է իրականացվում և ոչ ոքի չի թույլատրվում ներս մտնել»,- նշեց Ծաղկաձորի քաղաքապետը:
ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ տվյալ հյուրանոց այժմ ոչ ոք իրավունք չունի մտնել, քանի որ կարանտինային տարածք է:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարտի 10-ին՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ծաղկաձորի քաղաքապետն այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...