ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահեստարաններից մեկից գողացել են 20 մլն դրամի հնագիտական նշանակության իրեր
Մարտի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրենի հաղորդման համաձայն՝ մտել են Սիսիանի Լալայան փողոցի պահեստարաններից մեկն ու գողացել պղնձյա և բրոնզե իրեր, այդ թվում՝ հնագիտական նշանակության։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 20 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցված միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ պահեստարանից գողություն էր արել Իշխանասար գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։
Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողացած իրերի մի մասը, որոնք արդեն վաճառվել էին։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...