ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար-հրդեհ` Երևանում. Nissan-ը վերածվել է մոխրակույտի, 3 մարդ այրվածքներով հոսպիտալացվել է
Ինչպես արդեն հայտնել էինք խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ կայքի՝ առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...