«Սերժ Սարգսյանն էդքան էժան տղա չի, ջոմարդ է». Նիկոլ Փաշինյան
Սա լավ առիթ է խոսելու բոլոր կուտակված հարցերի մասին՝ սկսած Արցախի հարցից, վերջացրած տնտեսությունից, ամեն ինչից: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն բնակավայրում նույն ելույթը չի ունենալու, շարունակական է լինելու:
Փաշինյանը հայտնեց, որ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրքավեի կազմակերպման ժամանակ հնչում էին հայտարարություններ, որ դա արվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար.
«Իշխանությունն ասում էր՝ տենց բան չկա, ի՞նչ եք ասում: Սա մեր երկրի ինստիտուտների կայացման համար է: Եվ ասում էին՝ հլա նայեք, թե ինչ փոփոխություններ ենք իրականացնում ՍԴ ինստիտուտի հետ կապված, որը հեղափոխական նշանակություն է ունենալու Հայաստանի համար: Սահմանադրության մեջ ՍԴ-ի մասին գրված է, որ ՍԴ-ն պետք է լինի հավասարակշռված, ապաքաղաքական մարմին: Ասվում էր, որ եթե նախկինում նույն խորհրդարանական մեծամասնությունը եւ առաջադրում էր, եւ ընտրում էր ՍԴ անդամին, հիմա փոխում ենք ՍԴ ձեւավորման կարգը: Որ սրանից հետո ԱԺ-ն ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու հնարավորություն չի ունենալու, միայն քվեարկելու է կողմ կամ դեմ: Նոր կարգավորումներով ՍԴ երեք թեկնածու առաջադրելու է ՀՀ նախագահը, երեք թեկնածու կառավարությունը եւ երեք թեկնածու Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց հետո կքվեարկի խորհրդարանը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, սա երաշխիք է, որ մենք կուսակցական, այսինքն մեկ խմբի կողմից ձեւավորված ՍԴ չենք ունենա:
Փաշինյանը ներկայացրեց, որ երկրորդ մեծ փոփոխությունն այն է, որ եթե ՍԴ անդամը մինչ այդ պաշտոնավարում էր ցմահ, ապա նոր Սահմանադրությամբ նա պաշտոնավարում է 12 տարով, իսկ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով եւ միայն մեկ անգամ: Երրորդ մեծ փոփոխությունն այն է, որ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ հենց ՍԴ դատավորները՝ իրենց միջից: ՍԴ նախագահի պաշտոնավարումը ցմահ էր, հիմա դարձել է 6 տարի:
«Այդ Սահմանադրությունն այս պահին 100 տոկոսով ուժի մեջ է: Հիմա հարց, իմ նկարագրած Սահմանադրական դատարանն այսօր մենք ունե՞նք, թե՞ չունենք: Ոչ, չունենք այդպիսի ՍԴ: Ըստ Սահմանադրության 6 տարին մեկ պետք է տեղի ունենա ՍԴ նախագահի ընտրություն, այսինքն հաջորդ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է լիներ 2024 թվականին, բայց երբ իրենց մեկնաբանությանը նայենք, դա պետք է տեղիունենա 2035 թվականի: Այսինքն իրենք առնվազն ՍԴ նախագահի 2 ընտրություն իրենք չեղյալ են արել: Դա նույնն է, որ մենք ասենք, խորհրդարանը 2018-ին ընտրել եք լավ եք արել, մի հատ օրենք մտածենք, ու ասենք՝ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում ԱԺ ընտրություն չի լինելու, որովհետեւ իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը, որոշ դդումների դմփդմփիկը տենց մի հատ բան է նշանակում: Տենց բան ո՞նց կլինի, դա աբսուրդ է: Բայց հիմա հարց, այս մարդիկ ո՞նց են հաջողացրել դա: Նրանք անցումային դրույթներում գրել են, որ այս փոփոխությունները չեն վերաբերվում այն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով:
Բայց չկարծեք, թե դա հին դատավորների համար են արել: Դա արվել է նրա համար, որ երբ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը նստած մկրատով ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է եղել. եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգյանի համար ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, Սերժ Սարգսյանն էլ հո էդքան էժան տղա չի, ջոմարդ է, պետք է ասի՝ դու էլ ցմահ պետք է լինես ՍԴ նախագահ, Հրայր ջան»,-հայտարարեց ՀՀ վարչապետն ու շարունակեց. «Ասել են՝ քանի քեռիս սաղ ա, ինքը պետք է շոկոլադ ուտի եւ մինչեւ 2035 թվականը էս մարդու շոկոլադը պետք է մատակարարեն»:
Փաշինյանը ներկայացրեց, թե դա ինչպես են կազմակերպել. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը իր ժամկետի ավարտից 25 օր առաջ հրաժարական է տվել, որ Հրայր Թովմասյանը կարողանա հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, ապա դատավոր: Նա հավելեց, որ ժամկետներ են խախտվել, թույլ է տրվել կեղծիք, եւ այդ փաստով քրգործ է հարուցված:
Վարչապետը հայտարարեց, որ հիմա քայլ-քայլ Սահմանադրության մեջ գրածը դարձնելու են իրականություն, եւ սահմանադրական հանրաքվեն դրան է ուղղված:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...