Բոլոր պարգևատրումները տրվել են ըստ օրենքի և սեփական խնայողությունների հաշվին. Պետրոսյան
Բոլոր պարգևատրումները տրվել են ըստ օրենքի և սեփական խնայողությունների հաշվին։ Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա, անդրադառնալով այս երևույթին, նշել է, որ դրանում ոչ մի վատ բան չկա․ սա մարդկանց պարգևատրումն է իրենց աշխատանքի համար:
Մարզպետը չի նշել մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգևավճարների չափը` նշելով, որ 107 մարդ աշխատանք է կատարում 127-ի փոխարեն, քանի որ 20 թափուր աշխատատեղ դեռ համալրված չէ:
«Ինչ-որ տեղ խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետը 77 հազար դրամ է ստանում`՝ չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք տեղերում: Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- պարզաբանեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...