ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման են ենթարկել երեք գրպանահատի
Մարտի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երեք դեպք բացահայտեցին:
Գողություններից երկուսը Արաբկիր վարչական տարածքում էր կատարվել: Բաղրամյան պողոտայում մի տղամարդու գրպանից հափշտակել էին բջջային հեռախոսը, Ազատության պողոտայից Մամիկոնյանց փողոցի խաչմերուկն ընկած հատվածում էլ մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:
Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայից բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 44-ամյա մի բնակչի, իսկ Ադոնցի փողոցից` Ամիրյան փողոցում բնակվող 32-ամյա մի տղամարդու:
Բերման ենթարկվածները տվեցին խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվեց:
Երրորդ դեպքը կատարվել էր Շենգավիթ վարչական տարածքում: Թիվ 44 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 18.30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պուշկինի փողոցում բնակվող 22-ամյա մի երիտասարդի:
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Հանգամանքները պարզվում են:
Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...