ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանը կաջակցի Կարեն Դեմիրճյանի մասին գրքի հրատարակմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին:
Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:
Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ: Նախագահը բարձր է գնահատել Կարեն Դեմիրճյանի պետական-քաղաքական գործունեությունը և նշել, որ նրա անունը հավերժ գրանցված է մեր ժողովրդի հիշողության մատյանում:
Տիկին Դեմիրճյանը տեղեկացրել է, որ Կարեն Դեմիրճյանի թանգարանը նրան նվիրված գիրք է պատրաստում, որտեղ տեղ կգտնեն Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, լուսանկարներ, նրա նամականին, հուշեր նրա մասին: Նա խնդրել է Հանրապետության նախագահին՝ աջակցել գրքի հրատարակմանը, ինչին նախագահ Սարգսյանը սիրով համաձայնել է:
Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը խոսել են նաև «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի գործունեության ու ծրագրերի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ Էջմիածնում. կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է մեծ խնջույքի
Auroranews-ը էջմիածնեցիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին: «Բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել...
ՈՒՂԻՂ. Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Փաշինյանը Դենդրոպարկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգնենք Անգելինային ապրել. Ի ծնե սրտային հիվանդությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար
Համացանցում տարածվել է 4.5 տարեկան Անգելինայի պատմությունը, որն ի ծնե ունի սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա: ...