Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արգենտինայի առաջին տիկոջը հրավիրել եմ Հայաստան. Աննա Հակոբյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արգենտինայի առաջին տիկոջը հրավիրել եմ Հայաստան. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանն իր Արգենտինա այցից լուսանկարներ է հրապարակել, գրելով. «Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և…

Աննա Հակոբյանն իր Արգենտինա այցից լուսանկարներ է հրապարակել, գրելով. «Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։
Հանդիպման ավարտին Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել եմ Հայաստան։ Վերջինս ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։
Արգենտինայի առաջին տիկնոջից էլ հրավեր եմ ստացել մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Սիրով ընդունել եմ հրավերը»։

[e5128e6e9bcfb0a8087811537dda6b32.jpg]

 

[a022b02e3f7ce3870aad6521b63920e1.png]

 

[5659270e4f3815eebdbc1699556124ec.jpg]

 

[a4b940795609734ef9bc904855566122.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250