ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ոչնչացրել է սիրիական 2 կործանիչ և 103 տանկ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: Ցամաքում շարունակվում են սիրիական բանակի և ընդդիմության ինտենսիվ բախումները։ Թուրքիան աջակցում է իր կողմնակիցներին կրակով՝ հարվածներ հասնելով սիրիական հակաօդային պաշտպանության համալիրներին ու զրահատեխնիկային։
«Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, կիրակի ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ «Գարնանային վահան» գործողության մեկնարկից ի վեր թուրքական ուժերը չեզոքացրել են սիրիացի 2212 զինվորի, ոչնչացրել 103 տանկ, 8 ուղղաթիռ, 1 անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային արձակման կայանքներ և այլ սպառազինություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...