Կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ վիրուսի հավանականության մասին:
«Հատկանշական է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։ Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռևս չի դրսևորել իրեն։
Բայց կա նաև հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետև վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։
Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա և փոխանցվում փռշտոցի, կամ հազի կամ օդակաթիլային այլ եղանակով։
Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է։ Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումն իրատեսական խնդիր է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին և պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- գրել է Փաշինյանը։
[452f7cbfc286a1adfaa246d297943ffc.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...