Հերթական կրակոցները Վանաձորում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. SHAMSHYAN
Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 48-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողցի բնակիչ, 24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, կացին և 12մմ տրամաչափի հրացանից արձակված 8 պարկուճ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...