Ոստիկանները հանցանքի վայրում բռնել են դեղատունը թալանողին
Փետրվարի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ բացահայտել են գողության դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին:
Հարություն. Հ.-ն նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն Հրազդանի ոստիկանները հետապնդելով նրան, բռնել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...