ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղևոր «փախցնելը»` վեճի ու վթարի պատճառ
Երևանի կանգառներից մեկում հասարակական տրանսպորտի վարորդներից մեկը բանավիճել է մի վարորդի հետ ուղևորներ «փախցնելու» պատճառով։ Բանը միայն վեճով չի ավարտվել։ Դեպքը տեղի է ունեցել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում՝ դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում, հայտնում է Shantnews-ը։
Մինչև 30 համարի երթուղայինի կանգառ հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին առաջարկել տեղափոխել՝ հասարակական տրանսպորտի գնով։ Այդ ընթացքում կանգառ մտած 30 համարի երթուղայինի վարորդը, տեսնելով այդ ամենը, «ԳԱԶել»-ն այնպես է կանգնեցրել, որ փակվել են երթևեկության առաջին և երկրորդ գծերը։
Մարդատարի վարորդը մի քանի անգամ ազդանշան է տվել, «ԳԱԶել»-ի վարորդը տեղից չի շարժվել։ Opel-ի վարորդը փորձել է հետընթաց կատարել և շրջանցել «ԳԱԶել»-ին։ Երթուղայինի վարորդը ինքն էլ է հետընթաց կատարել՝ ճանապարհ չտալով։ Հաջորդող գործողությունների հետևանքով փոքր վթար է եղել։
Փոքրիկ բանավեճից հետո վարորդները բաժանվել են՝ յուրաքանչյուրն իր ուղևորներին տանելով։ Փոքր վթարի հետևանքով Opel-ը վնասներ է կրել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...