Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից հետո
«Daily Mail» պարբերականը գրում է, որ Հռոմի Պապին վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջոցառումներ։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ որոշ լուսանկարներում երևում է, որ Պապը հազում և փռշտում է։ Վատիկանը, սակայն, որևէ հստակ տեղեկություն չի հայտնում Ֆրանցիսկոս պապի հիվանդության մասին։
Ավելի վաղ Սուրբ Պետրոսի հրապարակում Պապը զորակցություն էր հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ: Այդ օրը Պապը ոչ միայն սեղմել էր մարդկանց ձեռքերը, այլև համբուրել նրանց գլուխները՝ քայլելով ամբոխի միջով։
«Daily Mail»-ը նաև hայտնում է, որ Ֆրանցիսկոսը նախատեսում էր մեկնել Սուրբ Հովհաննեսի Լաթերանյան բազիլիկ և հանդիպել Հռոմի հոգևորականության հետ պահքի շրջանում պատարագ տոնելու համար:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2,814-ի, վարակվածներինը 82,588-ի։ Իտալիայում վարակվածների թիվւ հասել է 528-ի, մահացածներինը՝ 14-ի։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա
Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօ...
Մակրոնը հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում Է
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն Է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդու...
Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջ...
Սպասվում են տեղումներ՝ ձյան, թաց ձյան, անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվար...