Իրանում ևս չորս պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով
Իրանում ևս չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է eadaily.com կայքը` հղում տալով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլիի հայտարարությանը:
Խորհրդարանի 30 պատգամավոր անցել է կորոնավիրուսի թեստ այն բանից հետո, երբ խորհրդարանում երկու պատգամավորի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Դեռ չի հրապարակվել վիրուսով վարակված պատգամավորների անունները։
«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է նա:
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:
Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին նույնպես վարակվել էր կորոնավիրուսով: Կորոնավիրուսով վարակման դեպք գրանցվել էր նաև Իրանի՝ կանանց և ընատնիքի հարցերով փոխնախագահի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա
Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօ...
Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջ...
Սպասվում են տեղումներ՝ ձյան, թաց ձյան, անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվար...
Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից
23-ամյա ֆուտբոլիստ Իլհամ Շեյխին կորոնավիրուսի դեմ 10 օր պայքարելուց հետո մահացել է Իրանում: Նա կորոնավիրուսի զոհ դարձած...