ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ադրբեջանաիրանական սահմանին
Ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որից հայտնի է դառնում, որ ադրբեջանաիրանական սահմանին` Աստարայի մաքսակետում, լարված իրավիճակ է: Հսկիչ անցակետում մարդիկ վիճում են և առարկում անձանց մուտքը Ադրբեջան: Լարված իրավիճակի պատճառը նոր կորոնավիրուսի մասշտաբային տարածումն է:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնենք նաև, որ հիվանդը Իրանից Վրաստան էր եկել Ադրբեջանի տարածքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում յոթ մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով, նրանցից հինգն Իրանի քաղաքացի են, ասվում է երկրի առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:
Հայտնենք նաև, որ լարված իրավիճակ է նաև Վրաստանի հիվանդանոցներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմինեմը մարտահրավեր է նետել մյուս ռեփերներին
Հայտնի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը նոր «չելենջ» է սկսել։ Էմինեմը մարտահրավեր է նետել մյուս ռեփերներին՝ այնքան արագ ռեփ կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցի ևս մեկ խորհրդարանական Է վարակվել կորոնավիրուսով
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել Է, որ վարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոս Անջելեսում հրաժեշտ են տվել Քոբի Բրայանտին և Ջիանային
Լոս Անջելեսի Սթեփլզ Սենթր մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տվել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտին ու նրա 13-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղբի տոպրակ
Թուրքիայում բնակվող մի ադրբեջանցի վրդովված տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են եղբայրական Թուրքիայում Ադրբեջանի դրոշը պ...