Ռեստորանային համալիրի մոտ ծեծի են ենթարկվել սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է: Պարզվել է, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ դեռևս չպարզած անձը հարվածել է Երևանի բնակիչներ, 30-ամյա Անդրանիկ Մ.-ի, 28-ամյա Արթուր Գ.-ի, 30-ամյա Արման Գ.-ի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ղևոնդ Օ.-ի մարմնի տարբեր մասերին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում է ավտոլվացման կետերից մեկում՝ որպես ավտոլվացող, Արման Գ.-ն, Արթուր Գ.-ն և Ղևոնդ Օ.-ն աշխատում են «Ծիրան« սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...