Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա․ նախարար
Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա։ Այս մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախնական որոշել ենք, որ հաստատված դեպքերի ծանրությունից կախված, վարումը կկատարվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում կլայնացվի ծառայություններ մատուցող հիվանդանոցների ցանկը: Սպեցիֆիկ բուժում չկա վիրուսին, հիմնականում սիմպտոմատիկ բուժում է՝ ջերմության իջեցում, եթե հարակից վարակների միացում կա՝ անտիբիոտիկներ։ Եթե տեսնենք հիվանդության լայն տարածման վտանգ, կոչերով կանդրադառնանք, օրինակ կարող են լինել տեղաշարժման սահմանափակումներ, բայց այս մասով մտահոգություն չունենք: Երկրորդ, կորոնավիրուսը ռեսպերատոր հիվանդություն է, որը տարածվում է ձմեռային շրջանում՝ ինչպես գրիպի վիրուսը: Եթե կա կասկած ռեսպերատոր որևէ վարակով հիվանդի, ցանկալի է, որ փակ տարածքում չգտնվի այլ մարդկանց հետ, իսկ բաց տարածքներում վիրուսներն արագ ոչնչանում են ու չեն տարածվում, այդ իսկ պատճառով հավելյալ սահմանափակումների կարիք դեռ չկա»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...