Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը
Գեղարքունիքի մարզում, փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Պ-ն իր վարած Mercedes մակնիշի AG 019 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական վնասծաքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։ Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արման Պ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...