Վրաերթ-ավտովթար Արարատի մարզում. վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին և բախվել նրա մեքենային
Երեկ՝ փետրվարի 25-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 37-ամյա Հարություն Հ-ն իր վարած Toyota Sienna մակնիշի 10 XF 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հովհաննես Մ-ին և բախվել վերջինիս պատկանող ԳԱԶ 3110 մակնիշի 35 ZN 905 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Հարութուն Հ-ն և Հովհաննես Մ-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...