ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում բացահայտվել է մարիխուաննայի իրացման դեպք
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 64 և 40 տարեկան երկու տղամարդու։ Նրանցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է:
64-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ և կանաչ, յուրահատուկ հոտով, չորացրած, մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, որը ինքը բերել է Վրաստանից 2019 թ. նոյեմբերին:
Նմանատիպ զանգված է հայտնաբերվել նաև 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ: Իրավապահները նաև պարզել են, որ փետրվարի 14-ին Արամի փողոցի հարակից այգում 64-ամյա տղամարդն այդ զանգվածը 20.000 դրամով վաճառել է 40-ամյա տղամարդուն, և դա առաջին դեպքը չէ: Նախորդ տարվա հոկտեմբերից մինչև փետրվարի 14-ը նա պարբերաբար 20- հազարական դրամով Նորաբաց գյուղի բնակչից թմրամիջոց է գնել և օգտագործել:
Նշանակվել է փորձաքննություն: 64-ամյա տղամարդը ձերբակալվել է:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...