Արմավիրի մարզում բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ
անապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 34 PL 716 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Պ.-ի վարած Toyota Camry մակնիշի 05 OG 005 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...