Կորոնավիրուսը հասավ Ավստրիա և Խորվաթիա
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման 2 հաստատված դեպք Է գրանցվել Ավստրիայի արևմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Դա դարձել Է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Ըստ աղբյուրի՝ 2 վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն բարձր ջերմությամբ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Վարակվածներից մեկը ժամանել Է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել։
Երկում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հաստատել է նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Վարակվածն այս պահին հոսպիտալացված է։ Նա 19-21 տարեկան Է, փետրվարին այցելել Է Միլան:
«ՏԱՍՍ» գործակալությունը նաև հայտնում է, որ Խորվաթիայի իշխանությունը պլանավորում է կարանտինի ենթարկել այն բոլոր անձանց, որոնք անմիջական շփման մեջ են եղել այդ մարդու հետ: 9 քաղաքացի ևս անալիզ է հանձնել։
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության
Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պ...
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առ...
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1...